Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Ե՞րբ են վաճառելու Հայաստանն ամբողջությամբ

Ե՞րբ են վաճառելու Հայաստանն ամբողջությամբ
04.06.2015 | 08:13

Իրան - Հայաստան գազատարի Մեղրի - Քաջարան հատվածը վաճառվում է ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ ասել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը։ Գազատարի 40- կիլոմետրանոց այդ հատվածի սեփականատերը դեռևս «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն է, որը պետական ընկերություն է։ «Գազպրոմ Արմենիա»-ն վարձակալում է գազատարի Մեղրի - Քաջարան 40- կիլոմետրանոց հատվածը։
«Նա մասնագիտացված կառույց է, և էլ ո՞վ, եթե նա չպետք է իրականացնի այդ ծառայությունները։ Էներգետիկ բնագավառի այդպիսի ծախսերը, մենք կարծում ենք, որ շատ ավելի արդյունավետ է, երբ կատարում է ոչ թե պետությունը, այլ մասնավոր ընկերությունը։ Հայաստանի գազամատակարարման ամբողջ համակարգը գտնվում էր «Գազպրոմ» ընկերության իրավասությունների ներքո, իմաստ չուներ էդ մի փոքրիկ հատվածը՝ 40- կիլոմետրանոց, պահել, ոչ մասնագիտացված պետական ընկերության պատասխանատվության ներքո։ Ժամանակին ինչո՞ւ դա այդպես արվեց, որովհետև ժամանակին կառուցելու համար մենք վարկ ենք ներգրավվել իրանական կողմից։ Իրանական կողմը վարկը կարող էր տրամադրել միայն մեր 100 տոկոս պետական ընկերությանը, այդ առումով, վարկառու դարձավ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը, կառուցեց, վարկը մարեց, և հիմա, բնականաբար, իմաստ չունի այլևս այդ փոքրիկ հատվածը պահել»,- ասաց Սիմոնյանը։

Դիտվել է՝ 2279

Մեկնաբանություններ